Թափուր աշխատատեղ. Հայտարարություն


2021-10-04

Աշխատանքի անվանումը՝       Դրամաշնորհների համակարգող

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  38 ամիս, 01.11․2021թ-ից մինչև 31.01․2025թ-ը

Զբաղվածությունը՝                    20 %։

 

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է պետական կառավարման և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը` ամրապնդելու և ընդլայնելու սոցիալական իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և Կառավարության ներսում ռազմավարական ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ ուղղված սոցիալական պաշտպանության և աշխատանքային բարեփոխումներին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և համայնքային ակտիվ խմբերին:

Դրամաշնորհային աջակցությունը նախատեսված է որպես աշխատանքային իրավունքի պաշտպանության լուծումների խթանման միջոց:

 

Աշխատանքային պարտականություններ

  • ԵՄ քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան ենթածրագրերի տրամադրման սխեմայի նախագծում,
  • Կառավարել դրամաշնորհները ենթադրամաշնորհային ամբողջական շրջափուլով, ներառյալ` դիմումը, դրամաշնորհը տալուն նախորդող շրջանը, դրամաշնորհը տալը, մշտադիտարկումը և համապատասխանությունը, հաշվետվությունը և ամփոփումը,
  • Դրամաշնորհառուների ընտրություն` ընտրության համար սահմանված չափանիշների հիման վրա, դրամաշնորհային պայմանագրերի կնքում, դրամաշնորհային միջոցների պատշաճ օգտագործման վերահսկում, առաջընթացի գնահատում և այլն,
  • Դրամաշնորհառուների հետագա աջակցության նույնականացում,
  • Դիմորդներին տրամադրել փորձագիտական խորհրդատվություն  ընտրման պահանջների վերաբերյալ,
  • Ստեղծել և կառավարել ենթադրամաշնորհի իրականացման գործընթացների վերահսկողությունը, ներառյալ ֆինանսական փաստաթղթերի և առաջնահերթ հաշվետվությունների վերանայումը,
  • Ծրագրի գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցության ապահովում:

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի, կամ մագիստրոսի աստիճան),
  • Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկուսը համապատասխան ոլորտում.
  • Ենթադրամաշնորհառուների և/կամ տեղական գործընկեր կազմակերպություն­ների հետ աշխատելու փորձը, ԵՄ նախագծերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայաստանում ՔՀԿ ոլորտների զարգացման առաջնահերթություններին և աշխատանքային իրավունքի խնդիրների լավատեղյակություն,
  • Ներկայացման, հաղորդակցության և կազմակերպման գերազանց հմտություններ,
  • Տեքստերի մշակման, հաշվետվությունների և վերլուծությունների կազմման լավ ունակություն,
  • Համակարգչային հիմտությունների գերազանց իմացություն,
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների, թիմում աշխատելու և կազմակերպչական գերազանց հմտություններ։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը, կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Դրամաշնորհների համակարգող»:

 

Կազմակերպության մասին                                                                          

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության   https://armavirdc.org/   պաշտոնական կայքում:

 

 

 



Views 308