About us

«Արմավիրի զարգացման կենտրոն »

սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն

2004 թվականից սկսած, Արմավիրի մարզում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման գործում քաղաքացիական մասնակցության դերն ու նշանակությունը կարևորելով, մարզի մի խումբ ակտիվիստներ համախմբվեցին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 29-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պաշտոնապես հիմնադրվեց «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը: ԱԶԿ-ն իր առջև խնդիր է դրել նպաստել մարզի պետական հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը՝ հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի:

ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է՝

«Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»:
Կազմակերպության առաքելությունից բխում են հետևյալ ռազմավարական նպատակները.

1. Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդում և բարելավում.
   • Նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
   • Խրախուսել քաղաքացիների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներում:
   • Բարձրացնել քաղաքացիների և պետական պաշտոնյաների իրազեկության մակարդակը:
   • Աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը:
   • Իրականացնել հասարակության շահերի և իրավունքների պաշտպանություն:
2. Քաղաքացիական հասարակության զարգացում.
   • Նպաստել քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծմանը համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների      ընդունման գործընթացներում:
   • Խրախուսել ԶԼՄ-ների մասնակցությանը քաղաքացիական իրազեկման գործընթացներում:
   • Աջակցել մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
3. Սոցիալ-տնտեսական զարգացում:
   • Նպաստել մարզում աղքատության կրճատմանը:
   • Խրախուսել փոքր և միջին բիզնեսի զարգացմաը:
   • Աջակցել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: