Ասիական զարգացման բանկի Ճապոնիայի Աղքատության հաղթահարման տեխնիկական աջակցության հիմնադրամը COVID-19-ի հետևանքների հաղթահարման համայնքահեն միջամտություններով աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ (ՔՀԿ) նպատակ ունենալով մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն COVID-19-ի ազդեցությունը աղքատ և խոցելի բնակչության վրա:
Արմավիրի զարգացման կենտրոնի (գլխավոր ՔՀԿ) կոնսորցիումը Կիրակի զարգացման հիմնադրամի և Առողջապահական քաղաքականության և նորարարության կենտրոնի հետ տեխնիկական աջակցության շրջանակներում կիրականացնեն նախագիծ, որը համահունչ է տեխնիկական աջակցության երեք նպատակներին/արդյունքներին.
Նպատակ 1. Բարձրացնել համայնքի վրա հիմնված ճգնաժամերի կանխարգելման, մեղմացման և հարմարվողականության կարողությունները:
Նպատակ 2. Աջակցել սոցիալական պաշտպանության ոչ ֆորմալ ծրագրերին, որոնք հատկապես վերաբերում են COVID-19-ի ազդեցություններին:
Նպատակ 3. Տնտեսական աջակցություն (ապրուստի միջոցներ) ցուցաբերել COVID-19 համաճարակի հետևանքով տուժած մարդկանց: