Ծրագրի նպատակն է՝ բարելավել Արմավիրի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող որակյալ ծառայությունները՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ:
Ծրագրի խնդիրներն են՝
-նպաստել և խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների, ինքնուրույնության հմտությունների զարգացմանն ու հասարակությունում ներառմանը,
-աջակցել ծնողներին՝ նպաստելով ընտանիքների ամրապնդմանը:
Ծրագրի շահառուների համար Արմավիրի զարգացման կենտրոնում իրականացվում է նաև համակարգչային դասընթացներ:
Դոնոր՝ Ամքոր- Հայաստան բարեգործական հիմնադրամ