ԱՎԱՐՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

GROW 2020



Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում բնապահպանական թեմաների շուրջ հետաքրքրություն առաջացնելն է, որպեսզի նրանք ավելի շատ հոգ տանեն շրջակա միջավայրի մասին, քննադատաբար վերաբերվեն այդ հարցին և քայլեր ձեռնարկեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման համար:

Ծրագրի հիմնական խնդիրներն են.

-մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնել բնապահպանական խնդիրների շուրջ,

-խրախուսել մասնակիցներին ինքնուրույն իրականացնել բնապահպանական նախագծեր,

-խրախուսել մասնակիցներին լինել ավելի ակտիվ բնապահպանական խնդիրների լուծման հարցում,

-օգտագործել միջազգային ուսուցումը, նորարարությունը և ստեղծագործական կարողությունը՝ որպես բնապահպանական խնդիրների լուծման բանալի,

-մասնակիցների շրջանում բնության նկատմամբ սիրո և գնահատանքի զգացում ստեղծել,

-ներգրավել գյուղական բնակավայրերի երիտասարդների և զինել նրանց համապատասխան գիտելիքներով և գործիքներով՝ իրենց գյուղական համայնքները զարգացնելու համար: