«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2020թ. փետրվար ամսից իրականացնում է «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրը՝ ֆինանսավորվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: ՀԿ-ն իրականացրել է կարիքի գնահատում և արդեն 130 քաղաքացիների հետ կնքվել են ծառայությունների մատուցան պայմանագրեր:
Ծրագրի նպատակն է՝ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց տնային պայմաններում խնամք և սոցիալական ծառայությունների տրամարդրումը:
Ծրագրի խնդիրներն են՝
1.խնամքի ծառայություններ հայցող շահառուի անհատական կարիքների գնահատում և գնահատված կարիքներին համարժեք ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում,
2. անհատական սոցիալական ծրագրի կազմում,
3.խնամքի ծառայությունների տրամադրում շահառուի հետ կնքված պայմանագրին, ծառայությունների մատուցման ժամանակացույցին և անհատական սոցիալական ծրագրին համապատասխան (կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալական խորհրդատվության տրամադրում, հոգեբանական օգնության տրամադրում),
4.մշակութային միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպում,
5.ուղեկցման ծառայություններ: