ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն»



2021թ. փետրվարի 1-ից մեկնարկած «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը», «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Կիրակի» զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին և խոցելի խմբերին։                        

Ծրագրի խնդիրներն են․

  1. Խթանել տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն բոլոր մակարդակներում աշխատանքային ստանդարտների ավելի լավ կիրառման համար
  2. Զարգացնել քաղ․ հասարակության կազմակերպությունների և համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր և պետական սեկտորներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար
  3. Զարգացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները՝ ապահովելու համապատասխանությունը աշխատանքային օրենսդրությանը; 
  4. Բարձրացնել լայն հանրության իրազեկվածությունը Հայաստանում աշխատանքային ստանդարտների և զբաղվածությանը վերաբերող իրավունքների վերաբերյալ։

Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումների, քաղաքացիական հասարակության մոնիտորինգային/մշտադիտարկման գործողությունների, քաղաքացիների ներգրավվածության և իրազեկման լայն համադրություն:

Ծրագրի շրջանակներւոմ նախատեսվում է ստեղծել աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակ (e-labor platform), որը տրանսֆորմատիվ կլինի Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար՝ թվայնացնելով և ավտոմատացնելով աշխատանքի ստուգման հիմնական գործառույթները։