ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

ԲԿԳ գործողությունների պլանի մասնակցային մոդել



Ծրագրի նպատակն է խթանել բնակչության ներգրավումը քաղաքացիական մասնակցության և քաղաքական բանավեճի զարգացմանը` ԲԿԳ պարտավորությունների նպատակների բարելավման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար:

Ծրագրի նպատակներն են.

  1. Տեղի բնակչության, երիտասարդության, ՔՀԿ-ների և շահագրգիռ կողմերի առավել իմաստալից ներգրավվածությունը ԲԿԳ գործողությունների ծրագրի բովանդակության լուծումների համատեղ նախագծման գործում` նպատակահարմար վերահսկողություն ապահովելով դրա հանձնառությունների կատարմանը:
  2. Վերականգնել քաղաքացիների ձայնը հանրային որոշումների կայացման գործում՝ քաղաքացիներին, փորձագետներին, պետական պաշտոնյաներին և շահագրգիռ այլ կողմերին մեկ սեղանի շուրջ համախմբելով՝ հասարակության լայն շրջանակների համար հնարավորություն ստեղծելով ղեկավար պաշտոններում գտնվողներին ուղիղ, բովանդակային արձագանք տալ հիմնական հանրային խնդիրներին:
  3. Սոցիալական լրատվամիջոցների արշավների միջոցով բարձրացնել ԲԿԳ-ի և բաց կառավարման խնդիրների մասին իրազեկվածությունը` տեսանելիությունը բարձրացնելու և քաղաքացիական ներգրավվածությունը ընդլայնելու համար: