image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության


Հանդիսանալով Օքսֆամ Մեծ Բրիտանիայի հայաստանյան ներկայացուցչության ցանցի խորհրդի անդամ՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն միացել է վերջինիս կողմից իրականացվող Համաշխարհային Կոչ Ընդդեմ Աղքատության գլոբալ ակցիային և 2005-2007թթ. իրականացրել միջոցառումների շարք Արմավիրի մարզում։

2005թ.-ին գլոբալ ակցիայի շրջանակներում ՀԿ-ն իրականացրեց սեմինարների շարք՝ նվիրված աղքատության վերացմանը, արդար առևտրին և ակցիայի համաշխարհային գործողություններին։

2006թ.-ի գլոբալ ակցիայի գործողություններն Արմավիրում իրականացան սեմինարներ քննարկումների տեսքով, որոնց մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից երիտասարդներ, ուսուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ դպրոցի տնօրինություններից և մարզպետարանից։ Մասնակիցներին բաժանվում էին Համաշխարհային կոչի խորհրդանիշ համարվող սպիտակ ժապավենները, նարնջագույն գլխարկներն ու սպիտակ վերնաշապիկները։ Ցուցադրվում էին աղքատության վերաբերյալ վավերագրական ֆիլմեր, այնուհետև ներկայացվում Համաշխարհային Կոչ Ընդդեմ Աղքատության (CASP) և Հազարամյակի Զարգացման նպատամների (MDG) մասին տեղեկատվություն։
2007թ.-ի հոկտեմբերի 17-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը միացավ Երևան քաղաքում իրականացվող գլոբալ ակցիային և մարզի շուրջ 140 քաղաքացիներ միացան մայրաքաղաքում կազմակերպցած ակցիային, որին մասնակցում էին նաև հանրապետության մյուս մարզերի բնակիչներ։ Ակցիայի կարգախոսն է. «Կանգնիր և խոսիր ընդդեմ աղքատության և անհավասարության»։

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS