image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Ջրօգտագործման թույլտվությունների մոնիթորինգ Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքներում


                  «Ջրօգտագործման թույլտվությունների մոնիթորինգ Արմավիրի մարզի                          Գայ և Գրիբոյեդով համայնքներում» ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 1-ից «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Ջրօգտագործման թույլտվությունների մոնիթորինգ Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքներում» ծրագիրը, որի նպատակն է վերը նշված համայնքներում մոնիթորինգի իրականացման միջոցով խորքային հորերի շահագործման և դրանց համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հետ կապված խնդիրների վերհանումն ու հիմնավորումը: Ծրագրի տևողությունը կազմում է 6 ամիս:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողություննները.

համայնքի ղեկավարի, համայնքապետարանի ջրային հարցերով պատասխանատուի և բնակիչների հետ անհատական հարցազրույցներ միջոցով պարզել ջրօգտագործման թույլտվությունների առկայությունը, խորքային հորերի շահագործման մեխանիզմը, բնակիչների կողմից վճարումների կատարման սահմանված ձևը և հաճախականությունը,

իրականացնել փաստաթղթերի վերլուծություն,

վերոնշյալ մեթոդներով տեղեկատվության հավաքման ու վերլուծության արդյունքում մշակել մոնիթորինգի ամփոփ զեկույց՝ համապատասխան եզրակացություններով ու առաջարկություններով հանդերձ,

երկխոսության ակտիվացման նպատակով շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ պատկան մարմիններ, ՏԻՄ-եր, լրագրողներ, ՀԿ-ներ, համայնքի բնակիչների  շրջանում անցկացնել կլոր սեղան քննարկում:

Ծրագրի գործողությունները կհրապարակվեն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի բլոգում, սոցիալական ցանցերում՝ ապահովելով արդյունքների հասանելիությունը հասարակության լայն շերտերին:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք ունենալ Գայ և Գրիբոյեդով համայնքներում խորքային հորերի շահագործման և դրանց համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հետ կապված խնդիրների փաստացի վերհանում, հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով հիմնավորված խնդիրներ, փաստարկներով հիմնավորված վերլուծություն և ներկայացված համապատասխան պատկան մարմիններին, որպես հարցազրուցավարներ իրենց կարողությունները զարգացրած համայնքային ակտիվ 5 հոգանոց խումբ և նրանց մասնակցության մակարդակի բարձրացում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում: Կունենանք շահագրգիռ կողմերի միջև՝ բնակիչ, համայնքապետարան, ՋՕԸ, երկխոսության ակտիվացում:

«Ջրօգտագործման թույլտվությունների մոնիթորինգ Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքներում» փոքր դրամաշնորհային ծրագիրը մասն է կազմում «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի, որն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը՝ հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

 


 

 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS