image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Նորավանի ակտիվ խմբի և ավագանու անդամների միջև քննարկում

Սովորում ենք խմբագրել վիքիպեդիա հարթակում

Մարդու իրավունքների կրթություն Էքվիտասյան (EQUITAS) մեթոդով

Կո՛չ եմ անում, և օրենքի հրատապությունը ապացուցում եմ իմ խոսքերով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Պարտաճանաչ հարկատու


2013-2014թթ.-ին ԱԶԿ ՀԿ-ն իրականացրեց <<Պարտաճանաչ հարկատու>> ծրագիրը Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղական համայնքներում: Ծրագրի նպատակն էր ընտրված 6 համայնքների հարկահավաքման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը` ձևավորելով հարկատուների շրջանում կարգապահ և պարտաճանաչ վարքագիծ:

Ծրագրի ընթացքում տպագրվեցին և բաշխվեցին տեղեկատվական բուկլետներ և պաստառներ՝ ուղղված բնակչության իրազեկության բարձրացմանը հարկերի վճարման կարևորության և ընթացակարգերի մասին, այնուհետև կազմակերպվեցին համայնքային հանդիպումներ՝ նպատակ ունենալով քննարկել հարկերի հավաքագրման խնդիրները, խթանել հարկ վճարողների շրջանակում հարկերի կամավոր վճարման սկզբունքը, հեռարձակվեց «Պատասխանատու հարկատու» թեմայով սոցիալական տեսահոլովակ, ինչպես նաև  յուրաքանչյուր համայնքում կազմակերպվեց 2014թ. բյուջեի քննարկում միջոցառումներ, որոնց ժամանակ բնակիչներն իրենք որոշեցին բյուջեի ծախսման առաջնահերթությունները: Միջոցառումների ժամանակ իրականացավ նաև <<Պարտաճանաչ հարկատու>> մրցանակաբաշխությունը, երբ, ըստ գյուղապետարանի տվյալների ընտրվեցին ամենապարտաճանաչ 2 հարկատուներ, որոնք արժանացան մրցանակների: Ծրագիրը ֆինանսավորվում էր Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից: 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS