image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Մեդիան ներսից. գովազդը մեդիայում

Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ թեմայով քննարկում

Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ թեմայով քննարկում

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը իրականացնում է հետազոտություն

Տեղական ինքնակառավարման բնագավառում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Վերահսկվող տեղական ընտրություններ


2013թ. ապրիլ մայիս ամիսների ընթացքում <<Արմավիրի զարգացման կենտրոն>> ՀԿ-ն իրականացրեց <<Վերահսկվող տեղական ընտրություններ>> ծրագիրը՝ ֆինանսավորվելով Քաունթերթարփ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն մասնակցեց Երևան քաղաքի տեղական ընտրություններին՝ իրականացնելով դիտորդություն: Միչև ընտրության օրը հավաքագրվեցին և վերապատրաստվեցին 95 դիտորդներ, որոնք ընտրության օրը Երևան քաղաքի Արաբկիր թաղամասի 34 և Աջափնյակ թաղամասի 10 ընտրատեղամասերում իրականացրեցին դիրտորդական առաքելություն: Նրանք թվում կային նաև 7 քաղաքացիական լրագրողներ և շրջիկ դիտորդներ:

Դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական հանձնաժողովների գործողությունները, քվեարկության և ձայների հաշվարկման գործընթացները, ընտրատեղամասերի ներսում և դրսում տիրող մթնոլորտն ու իրավիճակը: Ըստ դիտորդների ընտրություններն անցկացվել են հիմնականում ընտրական օրենսգրքի կանոններին համապատասխան: Դիտորդների ներկայությունը կարևորվել է ընտրատեղամասերում. նրանց ներկայությունը նպաստել է  հանձնաժողովի անդամների և վստահված անձանց զսպվածությանը, ինչպես նաև որոշ ընտրակեղծիքների կանխմանը: 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS