image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Քաղլրագրողների խումբը Մեծամոր քաղաքում

Erasmus + Youth Exchange Programme has started

Համաշխարհային կրոններ. կրոնական հանդուրժողականություն

Մուլտիմեդիան և դրա առանձնահատկությունները

Մեկնարկել է Էրազմուս+-ի երիտասարդների փոխանակման ծրագիրը


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Արմավիրի աշակերտների իրավունքների պաշտպանություն


 

ԱԶԿ ՀԿ-ն, ֆինանսավորվելով Քաունթեփարթ ինթերնեշնլի կողմից, Արմավիրի մարզում 2011-2012թթ. իրականացրեց «Արմավիրի աշակերտների իրավունքների պաշտպանություն» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել մոնիտորինգ Արմավիրի մարզի տասնմեկ դպրոցներում` ուսումնասիրելով աշակերտների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նրանց նկատմամբ դրսևորվող բռնությունների հիմնական դրսևորումներն ու հաճախականությունը, ինչպես նաև իրազեկման քարոզարշավ` ուղղված աշակերտների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների իրազեկության բարձրացմանը:

Մոնիտորինգի արդյունքում պարզվեց հետևյալը.            

          Ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները մասամբ են իրազեկ երեխայի իրավունքներից, և չկան հստակ մշակված մեխանիզմներ, որոնք պարբերաբար կիրազեկեն ուսուցիչների, երեխաների և ծնողների իրավունքների, դպրոցում ունեցած պարտականությունների ու գործառույթների մասին:

          Երեխաների նկատմամբ դպրոցում կիրառվում են հիմնականում հոգեբանական բռնություններ, երբեմն նաև` ֆիզիկական, որոնք կրում են պարբերական բնույթ և հաճախ համարվում են դաստիարակության ձև կամ զսպման միջոց:

          Դպրոցներում բացակայում են հոգեբաններ, որոնք պարբերաբար կկազմակերպեն բացատրական և հոգեբանական զրույցներ, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն դպրոցում կոնֆլիկների նվազեցմանը:

          Դպրոցներում չեն գործում երեխաների իրավունքների, նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներ. աշակերտական խորհուրդները ավելի շատ ֆորմալ բնույթ են կրում:

 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS