image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՐԱՎԵՐ Կարիերայի զարգացում թեմայով դասընթացների շարքին

PyMeDleBicPAhXF

Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք

Ներքին հաղորդակցության բարելավումը. թիմային քոուչինգ

Ջրային խնդիրների քննարկում Արմավիրի մարզի երիտասարդների հետ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Գենդերային խտրականություն


 

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն, ֆինանսավորվելով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից, 2010-2011թթ. իրականացրել է մոնիտորինգ` ուղղված զբաղվածության ոլորտում գենդերային խտրականության ուսումնասիրությանը: Հետազոտության նպատակն էր հասկանալ գործազուրկ և աշխատող կանանց վերաբերմունքը զբաղվածության ոլորտում գենդերային խտրականության նկատմամաբ, պարզել դրա շարժառիթների ըմբռնումը, որոշել Արմավիրում զբաղվածության ոլորտում կանանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի չափերն ու տարածվածությունը, ինչպես նաև դրսևորման հիմնական ձևերը: Ծրագրի ընթացքում իրականացվել է հարցում Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքներում աշխատող և գործազուրկ կանանց հետ, ինչպես նաև իրականացվել է դիտարկում մարզի տասը պետական և ոչ պետական հաստատություններում:

Հարցված կանանց 53 տոկոսը կարծում է, որ զբաղվածության ոլորտում առկա է անհավասար վերաբերմունք կանանց նկատմամբ: Այն դրսևորվում է հատկապես`

·         Աշխատանքի ընդունելիս,

·         Աշխատանքից ազատելիս,

·         Մասնագիտական առաջխաղացման ճանապարհին:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև իրազեկման քարոզարշավ` ուղղված կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

 

 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS