image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՐԱՎԵՐ Կարիերայի զարգացում թեմայով դասընթացների շարքին

PyMeDleBicPAhXF

Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք

Ներքին հաղորդակցության բարելավումը. թիմային քոուչինգ

Ջրային խնդիրների քննարկում Արմավիրի մարզի երիտասարդների հետ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Սահմանամերձ գյուղերի կարիքի գնահատում


 

2010թ. ԱԶԿ ՀԿ-ն Արմավիրի մարզի չորս սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն: Հետազոտությունը նպատակ ուներ պարզել մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները, կարիքները, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ աջակցության ոլորտները:

Հետազոտության ընթացքում իրականացվել են ստանդարտացված հարցումներ և ֆոկուս խմբային քննարկումներ մարզի Բերքաշատ, Մարգարա, Ջանֆիդա և Փշատավան համայնքներում: Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ առավել սուր համարվում է սահմանամերձ համայնքների ճանապարհների վիճակը, որոնք կարիք ունեն վերանորոգման, և որի պատճառով համայնքների շփումը նվազում է մարզկենտրոնի և այլ քաղաքների հետ: Ըստ առաջնահերթության երկրորդ կարևորագույն խնդիրը շուրջօրյա ջրամատակարարումն է:

Մարզի սահմանամերձ գյուղական համայնքները խնդիրներ ունեն աճեցրած բերքի իրացման հետ: Դրանք կապված են համապատասխան շուկաների բացակայության, շուկա հասցնելու և եկամտաբեր գներով վաճառելու հետ: Հարցված բնակիչները նաև դժգոհում են բարձր հարկերից: Խնդիրը վերաբերում է հիմնականում ոռոգման ջրի, այնուհետև` հողերի հարկերին: Հարցված բնակիչների 80 տոկոսին խիստ անհանգստացնում է ցրտահարությունը, իսկ 40 տոկոսին` կարկտահարությունը: Ակնհայտ է, որ Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին նկատվող ցրտահարության և կարկտահարության արդյունքում նվազել են գյուղատնտեսական ապրանքների որակն ու քանակը: Այն արտացոլվել էր նաև իրականացված հարցման արդյունքներում: Բնակիչները դժգոհում են կլիմայի փոփոխություններից, ինչի արդյունքում վատանում է համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը: 

 

 

 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS