Վերջին ավելացումները
Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում Աշխատանքի հայտարարություն Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը» «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։ Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ
Արխիվ
2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |
Փնտրել
| Ընտանեկան բռնությունն Արմավիրում
Ֆինանսավորվելով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից` Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն 2009-2010թթ. մարզում իրականացրել է հարցում Արմավիրի մարզի մեկ քաղաքային և տասը գյուղական համայնքներում: Հարցման նպատակն է եղել հասկանալ վերաբերմունքը ընտանեկան բռնության վերաբերյալ, պարզել դրա շարժառիթների և լուծումների ըմբռնումը, որոշել Արմավիրում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության և ճնշման չափերը, ինչպես նաև բացահայտել ընտանիքում կանանց նկատմամբ գործադրվող հոգեբանական և ֆիզիկական բռնության վերջին միջադեպերը:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների մեծամասնությունը ընտանեկան բռնությունը համարում է տարածված երևույթ Հայաստանում: Պարզվեց, որ Արմավիրի կանանց 68 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ճնշման, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական ճնշման, ընդ որում 21 տոկոսը` հաճակ կամ երբեմն: Հարցվածների մեծամասնության կարծիքով ընտանեկան բռնությունը կարելի է նվազեցնել հանրային կրթության միջոցով իրազեկության բարձրացմամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև իրազեկման քարոզարշավ` ուղղված կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Տպագրվել և բաշխվել են տեղեկատվական բրոշյուրներ, որոնցում արտացոլված է տեղեկատվություն ընտանեկան բռնության երևույթի, նրա հետևանքների, կանխման հիմնական եղանակների և օգնության համար դիմելու վայրերի մասին:
|