image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Մեդիան ներսից. գովազդը մեդիայում

Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ թեմայով քննարկում

Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ թեմայով քննարկում

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը իրականացնում է հետազոտություն

Տեղական ինքնակառավարման բնագավառում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Անվճար ծննդօգնության տրամադրում


 

 

2008-2009թթ. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) ֆինանսավորմամբ իրականացրեց հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգ Արմավիրի մարզի չորս բուժ.հաստատություններում՝ դիտարկելով ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգի ներդրման արդյունավետությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է մասնակցային մոնիտորինգ մարզի չորս քաղաքների մանկաբարձական բժշկական օգնություն ցուցաբերելու լիցենզիա ունեցող չորս բժշկական հաստատություններում:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև իրազեկման քարոզարշավ մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում՝ բարձրացնելով հասարակության, ու մասնավորապես հղիների ու ծննդկանների իրազեկության մակարդակը առողջապահական իրավունքների, դրանց պաշտպանության վերաբերյալ: Տպագրվել և բաշխվել են բրոշյուրներ և պաստառներ, որոնցում արտացոլված է տեղեկատվություն ծննդօգնության պետական հավաստագիր ստանալու ընթացակարգի, անվճար բուժ.ծառայությունների, պետության կողմից երաշխավորված նախածննդյան և հետծննդյան խնամքի մասին, ինչպես նաև իրականացվել են համայնքային հանդիպումներ մարզի գյուղական համայնքներում՝ բարձրացնելով բնակչության իրազեկության մակարդակը սեփական իրավունքների վերաբերյալ:

 

 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS