ԱԶԿ ՀԿ, ֆինանսավորվելով Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից, Արմավիրի մարզի երեք գյուղական համայնքներում իրականացրել է “Հասնենք թափանցիկ կառավարմանը” ծրագիրը:
Այն նպատակ ուներ բարձրացնել մարզի քաղաքային և գյուղական համայնքների ՏԻՄ գործունեության թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը, որի համար պետք է բնակչության կողմից ՏԻՄ գործունեության վերահսկումն ու գնահատումը: Այդ նպատակով համայնքապետարաններում ստեղծվեցին հայտարարությունների անկյուններ, որտեղից բնակչությունը տեղեկանում է որոշումների ընդունման գործընթացների, ավագանու նիստերի կազմակերպման, դրանց արդյունքում ընդունված որոշումների մասին: Այնուհետև համայնքապետարաններում ստեղծվեցին առաջարկությունների արկղեր, որտեղ բնակիչներն անանուն ձևով կարող են ուղղել իրենց առաջարկությունները, հարցերը, նկատառումներն ու բողոքները: Արկղերը բնակիչների ներկայությամբ բացվում են համայնքապետարանում, և ծավալվում է հարց ու պատասխան ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքի բնակիչների միջև:
Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային
ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ
Միջազգային զարգացման
գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:
Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ
արտահայտի ԱՄՆՄԶԳ
կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: