image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՐԱՎԵՐ Կարիերայի զարգացում թեմայով դասընթացների շարքին

PyMeDleBicPAhXF

Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք

Ներքին հաղորդակցության բարելավումը. թիմային քոուչինգ

Ջրային խնդիրների քննարկում Արմավիրի մարզի երիտասարդների հետ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Յուրաքանչյուրիս ձայնը որոշիչ է


 

 

2007-2008թթ. ԱԶԿ ՀԿ-ն իրականացրել է “Յուրաքանչյուրիս ձայնը որոշիչ է” ընտրական ծրագիրը: Ծրագրի նպատակն էր խթանել Արմավիրի մարզի բնակչության մասնակցությունը 2008թ. նախագահական ընտրություններին, վերահսկել ընտրության ընթացակարգը` նպաստելով ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրությունների անցկացմանը:

ՀԿ-ն իրականացրել է մի շարք հանրային լսումներ և համայնքային հանդիպումներ, ինչպես նաև թեկնածուների կուսակցությունների ներկայացուցիչների հետ իրականացրել է նախընտրական դեբատ:

Ընտրության օրը ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել մարզի ընտրատարածքներում: Քվեարկության օրը դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական հանձնաժողովների գործողությունները, քվեարկության և ձայների հաշվարկման գործընթացները, ընտրատեղամասերի ներսում և դրսում տիրող մթնոլորտն ու իրավիճակը: Ինչպես վկայում են դիտորդները, ընտրություններն անցել են հիմնականում ընտրական օրենսգրքի կանոններին համապատասխան` չնայած որոշ խախտումների: 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS