image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՐԱՎԵՐ Կարիերայի զարգացում թեմայով դասընթացների շարքին

PyMeDleBicPAhXF

Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք

Ներքին հաղորդակցության բարելավումը. թիմային քոուչինգ

Ջրային խնդիրների քննարկում Արմավիրի մարզի երիտասարդների հետ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


Համայնքային բյուջեն ի օգուտ գյուղացիների


 

2007թ. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Համայնքային բյուջեն ի օգուտ գյուղացիների» շահերի պաշտպանության ծրագիրը։ Ծրագիրն իրականացել է Քաղաքացիական Շահերի պաշտպանության աջակցության ծրագիրի (CASP) շրջանակներում, Քաունթերփարթ ինթերնեշնլ (CPI) հայաստանյան ներկայացուցչությամբ և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) , որպես կազմակերպություններին անմիջականորեն կամ իր կողմից ստեղծված ընկերությունների միջոցով ծառայություններ մատուցող կազմակերպության շնորհիվ։

Ծրագրի նպատակն է հանդիսացել Արմավիրի մարզի Արմավիր, Մայիսյան և Լենուղի գյուղական համայնքներում համայնքային բյուջեի ֆինանսավորմամբ ներդնել ագրոնոմի հաստիք՝ բարելավելով համայնքային բյուջեների նպատակային ծախսումը։ Ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվել են համայնքային հանդիպումներ, հանրային քննարկումներ են անցկացվել համայնքի բնակիչների հետ, բարձրացվել է նրանց իրազեկության մակարդակը բյուջեի ձևավորման ընթացքում իրենց իրավունքների մասին, այնուհետև մոբիլիզացվել է համայնքի բնակչությանը ազդեցություն գործադրելու ավագանու և գյուղապետերի վրա՝ ընդունելու ագրոնոմի հաստիքը։ Այս քայլերից հետո լոբբինգի իրականացման միջոցով ընդունվել է ագրոնոմի հաստիքը երեք համայնքներում՝ որպես ավագանու որոշում։ 2007թ. սեպտեմբեր ամսվանից Արմավիրի մարզի վերոնշյալ երեք համայնքներում աշխատում են ագրոնոմներ, որոնք գյուղի բնակչությանը մատուցում են անվճար ագրոնոմիական խարհրդատավություն՝ նպաստելով հողի բերքատվության բարձրացմանը։ 

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS