image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Նորավանի ակտիվ խմբի և ավագանու անդամների միջև քննարկում

Սովորում ենք խմբագրել վիքիպեդիա հարթակում

Մարդու իրավունքների կրթություն Էքվիտասյան (EQUITAS) մեթոդով

Կո՛չ եմ անում, և օրենքի հրատապությունը ապացուցում եմ իմ խոսքերով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Ձեր փնտրած անունը պետք է լինի առնվազն 4 տառով


ՏԻՄ գործունեության մոնիտորինգ


 

2007թ. Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրել է Ավագանու որոշումները բնակչության տեսադաշտում ծրագիրը: Հետազոտման դրամաշնորհի ծրագիրն իրականացել է Քաղաքացիական շահերի պաշտպանության և աջակցության ծրագրի` CASP  շրջանակներում Քաունթերփարթ ինթերնեշնլի  հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է եղել գնահատել Արմավիրի մարզի մեկ քաղաքային և երեք գյուղական համայնքներում բնակչության տեղեկատվածության և մասնակցության աստիճանը տեղական մակարդակում հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում` Արմավիրում տեղական ինքնակառավարումն առավել թափանցիկ դարձնելու նպատակով: Հետազոտության իրականացման համար ընտրվել են Արմավիր քաղաքը, Արաքս, Այգեշատ և Հայկավան գյուղական համայնքները: Հետազոտության օբյեկտն է հանդիսացել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Արաքս, Այգեշատ և Հայկավան գյուղական համայնքների բնակչությունը:

   Իրականացված ծրագիրը Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ին հնարավորություն տվեց ստանալ հանրային քաղաքականության մարզային կտրվածքով ուսումնասիրության իրական պատկեր: Հետազատության դաշտային փուլը հնարավորություն տվեց նաև պարզել բնակչության իրական պատկերացումները, գնահատականները ՏԻՄ գործունեությանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացին նրանց չմասնակցության պատճառները: Անցկացված հետազոտությունն ու տպագրությունը նպաստում են բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանը սեփական իրավունքների մասին, ինչպես նաև թափանցիկ և հաշվետվողական գործունեությանը: Սոցիոլոգիական հետազոտության ամբողջական տարբերակը կարող եք գտնել Հրատարակություններ բաժնում:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հասցե. ՀՀ, Ք. Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034
Ֆաքս. +(374) 237 23034
Էլ. փոստ. info@armavirdc.org


Ստեղծեց` HAKOBYANS