Տեսադարան

ՈւՂԻՂ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ



«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է նախընտրական բանավեճեր: Այս միջոցառումների շարքի նպատակն է նպաստել երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև: Դրանք հնարավորություն կընձեռնեն բնակչությանը բարձրաձայնել համապետական և տեղական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր և հասկանալ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների կողմից նախընտրական ծրագրերի ներկայացում, դրանցում ներառված ոլորտային բարեփոխումների քննարկում, մասնավորապես, առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության ոլորտներում:




Դիտվել է 11 անգամ