Տեսադարան

Թատերական ներկայացում Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնում



«Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնում կայացավ քննարկում-ցուցահանդես։ Արտադպրոցական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաներն ու թատերական խմբակի ներկայացուցիչները գեղանկարների և ներկայացման միջոցով ցուցադրեցին էներգախնայողության ոլորտում իրենց ձեռք բերած գիտելիքները, շեշտեցին էլեկտրախնայողության կարևորությունը: Մեզնից շատերը պարզապես չեն գիտակցում էներգիան խնամքով օգտագործելու անհրաժեշտությունը և այն, թե որքան կարևոր է յուրաքանչյուրիս դերը մարդկության առջև կանգնած այս ահռելի խնդրի լուծման գործում։ Էներգախնայողությունը հնարավորություն կտա նվազեցնել բնակիչների ծախսերը և նպաստել բնության պահպանությանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԱՍԲԱ (Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա) կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում :




Դիտվել է 10 անգամ