Տեսադարան

Համայնքային մշտադիտարկող / Community Monitor



Հայաստանը տեղակայված է սեյսմիկ ամենաակտիվ տարածաշրջաններից մեկում։ 1988թ-ին 6․8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժը 45․000 մարդկային կյանքեր խլեց, իսկ 500․000 մարդու դարձրեց անտուն։ Ապագա երկրաշարժերը չեն կարող վտանգի տակ դնել շատ կյանքեր, եթե համայնքը մոբիլիզանա՝ ի նպաստ սեյսմակայուն դպրոցների շինարարության։ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ), «Ինթեգրիթի Էքշնի», «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի», «ՀԿ կենտրոնի», «Գորիսի մամուլի ակումբի», «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» հետ համատեղ, իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը: Ծրագրի շրջանականերում վերապատրաստվեցին տղամարդիկ և կանայք որպես համայնքային մշտադիտարկողներ, ովքեր Հայաստանի 6 դպրոցներում իրականացրին շինարարական աշխատանքների մշտադիտարկում կամավոր սկզբունքով՝ ապահովելու շինարարության արդյունավետ իրականացում, սեյսմակայունության մակարդակի բարձրացում և համապատասխանություն պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:




Դիտվել է 10 անգամ