Էրազմուս պլյուս դասընթացի հետծրագրային հանդիպում


2019-10-15

Հոկտեմբերի 8-ին Արմավիրի Ինֆոտանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ Ծրագրի վերաբերյալ: Հանդիպումը կազմակերպվել էր որպես շարունակություն 2019թ-ի Հունիսի 30-ից Հուլիսի 8-ը էստոնիայում տեղի ունեցած "Combating Media Illiteracy: Youth Worker’s Guide" երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացի: Դասընթացի նպատակն էր մեդիագրագիտության մշակույթի արժեքների տարածումը ԵՄ անդամ և հարևան երկրների երիտասարդության շրջանում և երիտասարդական աշխատողներին մեդիագիագիտության գործնական հմտություններ տալով՝ երիտասարդների մասնակցության մակարդակի և երիտասարդական տեղեկատվության որակի բարձրացումը՝ դարձնելով նրանց հասարակության մեջ մեդիագրագիտություն տարածողներ, ինչպես նաև օգնելով ինտեգրել մեդիագրագիտությունը իրենց ամենօրյա աշխատանքում՝ հիմնվելով ոչ-ֆորմալ կրթության մոտեցումների վրա։ Կայուն Զարգացման նախաձեռնություն ՀԿ-ի կամավորներ Թամարան եւ Սամվելը մասնակիցներին նախ ներկայացրեցին Էրամզուս+ ծրագրի հնարավորությունները, ապա անցկացրեցին ներածական դասընթաց մեդիագրագիտության վերաբերյալ։ Նրանք քննարկեցին, թե ինչ է  մեդիագիագիտությունը, որն է դրա կարևորությունը, և որոնք ենք մեդիագրագետ լինելու հիմնական սկզբունքները։ Դասընթացավարները նաև ցուցադրեցին ծրագրի շրջանակներում Էստոնիայում նկարահանած տեղեկատվական հոլովակները մեդիագրագիտության վերաբերյալ և կիսվեցին դասընթացի շրջանակներում ձեռք բերած իրենց փորձով:

 

 



Դիտվել է 436 անգամ