Մշակույթը ներկայացնել նորովի՝ ավելի հասանելի դառնալու համար հանրության լայն շրջանակներին. Արմավիր ինֆոտան հյուրն էր Հովհ․ Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը


2019-10-22

Մշակույթը ներկայացնել նորովի՝ ավելի հասանելի դառնալու համար հանրության լայն շրջանակներին. Արմավիր ինֆոտան հյուրն էր Հովհ․ Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը

«Մեդիան քաղաաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում էր Հովհ․ Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը։

Նա հանդիպում ունեցավ ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև մշակույթի կառավարման խնդիրներով մտահոգ երիտասարդների հետ։ Քննարկվեց թանգարանների կառավարման, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների հետ համագործակցության, մշակույթի մենեջմենթի հետ կապված խնդիրներն ու հեռանկարները։

Փորձագետը ներկայացրեց մշակույթի կառավարման ժամանակակից մեխանիզմները, քննարկվեց ժամանակակից աշխարհում մշակույթի տեղի, դերի մասին և թե ինչ մոտեցումներ պետք է որդեգրեն ոլորտի պատասխանատուները։ Որպես մշակույթի պահպանման և զարգացման կարևոր խթան՝ ներկայացվեց համայնքի, քաղաքի, գյուղի, թաղամասի, բակի, ընտանիքի մշակութային կարողության, ժառանգության ,կենցաղավարման հասարակ պայմաններից մշակութային ժառանգության ռեսուրսների վեր հանումը, մշակումն ու դրանք մրցունակ վաճառույթ՝ ծառայություն կամ ապրանք դարձնելու ձևերը:

Մշակութային ապրանքների և ծառայությունների համայնքային և հայաստանյան շուկայի մասին, դրա առաջարկների բովանդակության, գիտականության և գրավչության մասին քննարկումը հետևեց տեսական գիտելիքների ներկայացմանը։ Մասնակիցները ներկայացրեցին, թե որքանով են մրցունակ ծառայություններ մատուցում, կամ որքանով են իրենց ուսանողները մոտ մշակութային կառույցներին, ինչ են առաջարկում կամ ստանում տարբեր կամակերպություններից։

Փորձագետը նաև ներկայացրեց մի քանի հաջողված փորձեր, որոնք իրականացրել են հանրությանը մշակութային կենտրոններին մոտեցնելու համար։

Այդպիսիններից էր Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար քաղաքի հրապարակում տեղադրվել է մի աթոռ, որտեղ գրված է եղել «Չնստել», իսկ աթոռին՝ թանգարանի անվանումը։

Այս «ինտրիգ» մեթոդով մեծ հետաքրքրություն են առաջացրել քաղաքում, և հանրության լայն շրջանակները տեղեկացել են թանգարանի մասին։

Այդ և այլ փորձերը, ինչպես նաև կազմակերպություների տնօրենների, աշխատակիցների եռանդուն աշխատանքը ապարդյուն չեն անցնում և մշակութային կենտրոնները կարևորվում են հանրության համար, ինչը ավելի մեծ հնարավորություն է ստեղծում համատեղ աշխատանքների համար։


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը։

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ՝ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության պահանջարկ՝ որպես քաղաքացինեի մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործկալության ֆինանսավորմամբ։



Դիտվել է 80 անգամ