Մշակույթի կառավարման խնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում


2019-10-16

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 21-ին ժամը 15։00 –ին հրավիրում է թանգարանագետ, Հովհ. Թումանայանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանի հետ « Մշակույթի կառավարման խնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում » թեմայով հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ թանգարանագետը կներկայացնի․

Մշակութային կառավարման մեխանիզմները ՀՀ-ում։

Համայնքի, քաղաքի, գյուղի, թաղամասի, բակի, ընտանիքի մշակութային կարողության, ժառանգության մասին:

Ինչպես կարելի է կենցաղավարման հասարակ պայմաններից վեր հանել մշակութային ժառանգության ռեսուրսներ, մշակել դրանք և դարձնել մրցունակ վաճառույթ՝ ծառայություն կամ ապրանք:

Մշակութային ապրանքների և ծառայությունների համայնքային և հայաստանյան շուկայի մասին, դրա առաջարկների բովանդակության, գիտականության և գրավչության մասին:


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների  համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը։

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ՝ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության պահանջարկ՝ որպես քաղաքացինեի մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործկալության ֆինանսավորմամբ։

 



Դիտվել է 20 անգամ