Էներգախնայողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ Ազատավան համայնքի միջնակարգ դպրոցում


2019-04-26

 

Ապրիլի 18-ին Ազատավան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր բարձրացնել դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների իրազեկվածության մակարդակը էներգախնայողության ոլորտում։

Հանդիպումն անցավ բավականին բուռն և հետաքրքիր։ Ներկա էին սպասվածից շատ աշակերտներ և ուսուցիչները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թեմայի վերաբերյալ։

 

Որպեսզի ներկաների ներգրավվածությունը քննարկմանը ավելի մեծ լիներ, փորձագետն ու համակարգողը քննարկում-խաղ կազմակերպեցին, որ կարողանան պարզել, թե մասնակիցները ինչ գիտելիքներ ունեն էներգախնայողության վերաբերյալ։

Բաժանվեցին գունավոր թղթեր, որոնց վրա յուրաքանչյուր մասնակից պետք է գրեր, թե ինչ է իր համար էներգախնայողությունը, և թե ինչ պետք է անեն իրենց կենցաղում  էներգախնայող դառնալու համար։

 

 

 

 

 

 

 

 

   

Ներկայացնում ենք աշակերտների կողմից առաջարկվող մի քանի տարբերակներ

           ⇒Խաղալ դրսում, ոչ թե համակարգչով

           ⇒Անջատել լույսը, երբ դրա կարիքը չկա

           ⇒Հեռախոսի լիցքավորիչը օգտագործելուց հետո անմիջապես անջատել

           ⇒Ննջելուց առաջ անջատել բոլոր լույսերը

           ⇒Օգտագործել այնպիսի սարքեր, որոնք էներգախնայող են

           ⇒Վերելակի փոխարեն օգտվել աստիճաններից, եթե շատ անհրաժեշտ չէ

           ⇒Օգտագործել լեդ լամպեր

           ⇒Ամռանը լողանալ արևի էներգիայով տաքացված ջրով

           ⇒Դասերը սովորել մինչև մութն ընկնելը

Խաղից հետո դիտեցինք էներգախնայողությանը նվիրված հոլովակ։

Հոլովակը և՛ զվարճալի էր, և՛ ուսուցանող։

https://www.youtube.com/watch?v=1-g73ty9v04

Աշակերտներին ներկայացվեցին առկա էներգախնայող միջոցները, թե ինչ արագությամբ են զարգանում անհրաժեշտ մեխանիզմները, և թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունի էներգախնայողությունը թե՛ մեր, թե՛ շրջակա միջավայրի համար։ Ներկայացրեցինք, թե Հայստանում ինչ միջոցներ ու գործողություններ են ձեռնակրվում էներգախնայողության ոլորտում։

Ստեղծվեց  ֆեյսբուքյան խումբ, որտեղ համայնքի ակտիվ բնակիչները և աշակերտները կարող են հետևել էներգախնայողությանը նվիրված հոդվածներին, ինչպես նաև կատարել քննարկումներ իրենց համայնքը ավելի էներգախնայող դարձնելու համար։

Էներգախնայողությունը կենցաղում կիրառելի դարձնելու համար անիրագործելի ջանքեր չեն պահանջվում։ Պետք է միայն ցանկություն ունենալ փոխել մեր էներգիայի օգտագործման սովորությունները:

Եղե՛ք իրազեկ, ապրե՛ք էներգախնայող միջավայրում, խնայեք ձեր գումարն ու միջավայրը։


«Էնեգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագիրն իրականացվում է «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։



Դիտվել է 15 անգամ