Տեղեկատվական հանդիպում Արտաշատ համայնքի N 1 հիմնական դպրոցում


2019-05-24

Տեղեկատվական հանդիպում Արտաշատ համայնքի N 1 հիմնական դպրոցում

Արտաշատ համայնքում շարունակվում են հետաքրքիր և ադյունավետ տեղեկատվական հանդիպումները «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում ։

Մեր փորձագետն ու համակարգողը այս անգամ հանդիպումն անցկացրեցին Արտաշատ քաղաքի N 1 հիմնական դպրոցում , որտեղ աշակերտները և ուսուցիչները մասնակցեցին քննարկումներին, խմբային խաղերի միջոցով գրեցին, թե ինչ գիտեն էներգախնայողության մասին։

Դիտեցին տեսանյութ էներգախնայողության մասին  ու ծանոթացան այլընտրանքային էներգետիկայի տեսակներին։ Քննարկվեցին այն բոլոր հնարավոր տարբերակնեը, որոնց կիրառման դեպքում ավելի էներգախնայող դպրոց կունենան ։

 

Դպրոցի աշակերտները, ուսուցիչները և տնօրինությունը տեղեկացան սպասվելիք հանդիպում-ցուցահանդեսի մասին, որտեղ երեխաները պետք է էներգախնայողության ոլորտի իրենց գիտելիքները ցուցադրեն նկարների և ներկայացման տեսքով։

 


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԱՍԲԱ (Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա )  կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում :



Դիտվել է 16 անգամ