Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը»


2019-02-05

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Իշխանության կառուցվածքը և դերակատարներըքաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը» թեմայով դասընթաց

Փետրվարի 6-ին՝ չորեքշաբթի, ժամը 16։00-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը» թեմայով դասընթաց, որի նպատակն է զարգացնել երիտասարդների քաղաքագիտության բազային գիտելիքները և քաղաքական մտածողությունն ու պատասխանատվությունը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան իշխանություն հասկացությանը, իշխանության կառուցվածքին և դերակատարներին, ինչպես նաև կքննարկենք քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը։

Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին։


Դասընթացն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ:

 



Դիտվել է 15 անգամ