Գովազդը մեդիայում․ գործիք, որով վաճառում են մեզ


2019-04-20

Գովազդը մեդիայում․ գործիք, որով  վաճառում են մեզ

Ապրիլի 11-ին և 12-ին  Արմավիր ինֆոտանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գովազդը մեդիայում» տեսական և գործնական  դասընթացները ։

Ապրիլի 11-ին « Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի մասնակիցները ծանոթացան գովազդի տեսակներին, քննարկեցին գովազդային հոլովակները և դրանցում օգտագործված հնարքները՝ ձայնային, տեսողական ազդեցություն,անձնավորման մեթոդով ազդեցություն և այլն։

Դասընթացի  ժամանակ  ներկայացվեց սոցիալական, կոմերցիոն գովազդների տարբերույթունը և կարևորությունը։

Այնուհետև մասնակիցները  բաժանվեցին խմբերի և ստացան հանձնարարություններ՝ պատրաստելու  գովազդային նյութեր․ պոստեր, ձայնային, տեսահոլովակ։ Յուրաքանչյուր խումբ պատահականության սկզբունքով ստացավ, թե ինչ բնույթի գովազդ պետք է պատրաստեն։

Առաջին խմբին հանձնարարվեց ներկայացնել  սոցիալական գովազդ պոստերի տեսքով, երկրորդ խումբը կոմերցիոն հոլովակ, իսկ երրորդ  խումբը կոմերցոն ձայնային գովազդ։

Խմբերը ինքնուրույն քննարկեցին և որոշեցին, թե ինչ են գովազդելու և ինչպես։

Ապրլի 12-ին մասնակիցները  շարունակեցին խմբային աշխատանքը։ Նրանք  հստակեցրեցին իրենց թեմաները և գրեցին սցենարներ։  Այնուհետև ընտրելով լուսանկարահանման, վիդեոնկարահանման վայրերը անցան աշխատանքի։ 

Առաջին խումբը պատրաստեց պոստեր ծառահատումների թեմայով, երկրորդ խումբը վիդեոգովազդ, որով գովազդում  էին ավելը, իսկ երրորդ  խումբը ձայնային գովազդի միջոցով ներկայացրեց սրճարան։

Այս  դասընթացները  մասնակիցներին հնարավորություն տվեցին առավել ուշադիր լինել գովազդ  երևույթի  նկատմամբ, նրանք ծանոթացան առանձնահատկություններին, ազդեցության մեխանիզմներին, սեփական փորձով պատկերացրեցին գովազդների պատրաստման առանձնահատկությունները։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 

 

 



Դիտվել է 12 անգամ