Քննադատական մտածողություն․ մանիպուլացիաներից պաշտպանվելու լավագույն գործիքը


2019-05-29

Քննադատական մտածողություն․ մանիպուլացիաներից պաշտպանվելու լավագույն գործիքը

Մայիսի 10-ին Արմավիր ինֆոտան «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն » դասընթացի շրջանակներում Արմավիրի պետական տարածաշրջանային  քոլեջում  տեղի ունեցավ «Քննադատական մտածողություն» թեմայով դասընթա

ց, որին մասնակցում էին քոլեջի ուսանողները։

Հանդիպման ժամանակ  մասնակիցները ծանոթացան նյութերին քննադատական մտածողությամբ վերլուծելու հմտություններին, գործնական աշխատանքով հնարավորություն ունեցան սեփական փորձով տեսնել , թե  մեդիա  դաշտը ինչպես  է  մանիպուլացիայի ենթարկում լսարանը։

Մեդիա  նյութերին քննադատաբար մոտենալու կարևորությունը և տեղեկատվության բազմակողմանի ուսումնասիրության կարևորությունը ուսուցանվեց դերային խաղի միջոցով։

Մասնակիցները բաժանվեցին երեք  խմբի և ընտրվեց մեկ մասնակից, ով կոռումպացված պաշտոնյայի դերում էր։

Առաջին խումբը լսարանի դերում էր, երկրորդ  և երրորդ  խմբի մասնակիցները լրագրողներն էին, ովքեր գրելու էին այդ  պաշտոնյայի մասին մի խումբը մանիպուլացիոն նյութեր, մյուսն  էլ՝ իրական փաստեր։

Դերային խաղի ավարտին լրագրողները լսարանին ներկայացրեցին իրենց  գրած նյութերը, լսարանը իր հերթին պետք է  որոշեր,թե ի վերջո  որ լրագրողի  գրածն էր արժանահավատ, ինչու հավատացին հենց այդ լրագրողին և այլն։

Արդյունքում բոլոր մասնակիցները տեսան,թե ինչպես  են ԶԼՄ դաշտում մանիպուլացիայի ենթարկում լսարանին, և թե  որքանով է  կարևոր տարբեր աղբյուրների ուսումնասիրումը, գրված տեքստերին քննադատաբար մոտենալը։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 



Դիտվել է 15 անգամ