Հանրային քննարկում-ցուցահանդես Արտաշատի քաղաքային Արտադպրոցական կենտրոնում


2019-06-04

«Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»

 

 

Արտաշատի քաղաքային Արտադպրոցական կենտրոնում տեղի ունեցավ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում իրականացվող քննարկում-ցուցահանդեսը։

Ներկայացվեց ծրագրի նպատակը, իրականացված գործողությունները, ստացված արդյունքները և դրական փոփոխությունները։

Ցուցահանդեսին մասնակցում էին Արտադպրոցական կենտրոնի նկարչական և թատերական խմբակների  60 և ավելի տաղանդաշատ երեխաները, ովքեր թատերական ներկայացման և նկարների միջոցով փորձել էին իրենց գիտելիքները ցուցադրել էներգախնայողության ոլորտում, թե ինչքան կարևոր է լինել էներգախնայող և թե ինչ գիտեն նրանք էներգախնայողության ոլորտում։

 

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արտաշատ համայնքի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, ով կարևորում է էներգախնայողության բարձրացումը իրենց համայնքում, և պատրաստ է համագործակցել Արմավիրի զարգացմա կենտրոնի և ԱՍԲԱ հիմնադրամի հետ, խթանելու էներգաարդյունավետությանը Արտաշատ համայնքում։

 


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության  և ԱՍԲԱ (Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա) կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում:

 



Դիտվել է 21 անգամ