Հետադարձ կապի վեջին հանդիպումները Երևանի թիվ 153, Նոր Խարբերդի թիվ 2 և 135 դպրոցներում


2019-05-17

Հետադարձ կապի վեջին հանդիպումները Երևանի թիվ 153, Նոր Խարբերդի թիվ 2 և 135 դպրոցներում

 

Մայիսի 13-ին, 16-ին և 17-ին «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 153, Նոր Խարբերդի թիվ 2 և 135 դպրոցներում տեղի ունեցան ծրագրի շրջանակում նախատեսված հետադարձ կապի վերջին հանդիպումները։

Հետադարձ կապի հանդիպումների նպատակն է ծրագրի շահառուներին, համայնքին տեղեկացնել մշտադիտարկման արդյունքների, ծրագրի ընթացքի, խնդիրների և դրանց պոտենցիալ լուծումների մասին: Կարևոր էր անդրադարձը նաև չլուծված խնդիրներին ու դրանց պատճառների քննարկմանը, որը կարևոր էր ծրագրի շրջանակներում քաղած դասերի ամփոփման համար։

Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և դպրոցի վերակառուցմամբ հետաքրքրված քաղաքացիներ:


Ծրագիրը Նոր Խարբերդի թիվ 2, Երևանի թիվ 153 և 135 դպրոցներում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբի» և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:



Դիտվել է 16 անգամ