Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական և գենդերային զբաղվածության քաղաքականության


2019-07-06

«Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական և գենդերային զբաղվածության քաղաքականության»

2019-ի մարտից ԱԶԿ ՀԿ-ն իրականացնում է «Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական և գենդերային զբաղվածության քաղաքականության» ծրագիրը՝ ֆինանսավորվելով ԱԼԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից՝ համագործակցելով ուկրաինական և վրացական տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ 

Ծրագրի նպատակն է նպաստել զբաղվածության ոլորտում հավասարության հաստատմանը և նվազեցնել խտրականությունը գենդերի, տարիքի և հաշմանդամության գործոնների հիման վրա՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցությունը կառավարության հետ երկխոսության մեխանիզմների հզորացման գործընթացներում։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են ուսումնասիրություններ թիրախ 3 երկրներում, սեմինարներ, և քաղաքականությունների մշակում ու քննարկում կառավարության հետ։ 

Այսօր կազմակերպվեց ուսումնասիրության համար հարցումներ իրականացնող թիմի հետ ուսուցում, որոնք պետք է իրականացնեն հարցումներ՝ պարզելու զբաղվածության ոլորտում առկա խտրականությունը, դրա դրսևորման ձևերն ու տարածվածությունը՝ պայմանավորված սեռով, տարիքով և հաշմանդամությունով։ 


'This article was created and maintained with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “Armavir Development Center” NGO  and do not necessarily reflect the views of the European Union'

 



Դիտվել է 13 անգամ