«Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով դասընթացներ Սիսիան և Գորիս համայնքներում


2019-02-07

Հունիսի 28-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Սիսիան և Գորիս համայնքների աշակերտների շրջանում իրականացրեց «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով դասընթաց, որի նպատակն էր խրախուսել դպրոցականներին` ցուցաբերելու հետաքրքրություն հանրային մասնակցության հետ կապված հարցերի նկատմամբ և այն դիտարկել որպես օգտակար գործիք տեղական նշանակության խնդիրների լուծման գործընթացում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղական ինքնակառավարմանը, դրա սկզբունքներին, տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններին, իրենց համայնքի օրինակով քննարկեցին համայնքի զարգացման ծրագրի կառուցվածքը, ինչպես նաև համայնքի բյուջեն, դրա ձևավորման և բաշխման կարգը։ Քննարկեցին քաղաքացիների մասնակցության մեխանիզմները և դրանցից որոնք առավել կիրառելի կլինեն իրենց կողմից։

«Տեղական ինքնակառավարումը նման է մեքենայի, որի ուղևորները համայնքի բնակիչներն են, իսկ վարորդը՝ ՏԻՄ-ը։ Ուղևորները ինչ ուղղությամբ, որ ասեն, այդ ուղղությամբ էլ պետք է վարորդը տանի։ Սա նույնն է ինչ համայնքում։ Բնակիչները, մասնակցելով համայնքի կառավարմանը, որոշումների կայացման գործընթացին ուղղորդում են ՏԻՄ-ին, թե որ ուղղությամբ կենտրոնացնի համայնքային ռեսուրսները։ Այսպես էլ ինքնակառավարվում ենք»։

Միտքը բերված է Սիսիան համայնքում կայացած դասընթացի մասնակիցների խմբային աշխատանքից։

Գորիս համայնքում դասընթացի մասնակիցների հետադարձ կապը.

«Այս դասընթացն ինձ համար մեծ նշանակություն ունեցավ։ Ես կարողացա ծանոթանալ իմ համայնքի կառավարմանը և սովորեցի, թե ինչպես կարող եմ մասնակցել իմ համայնքի զարգացմանը։ Հանդիպումից հետո ես ակտիվ մասնակցություն կունենամ համայնքում որոշումների կայացման գործընթացում։ Կհետևեմ համայնքի պաշտոնական կայքին, ավելի շատ տեղեկատվություն կհավաքեմ»։

«Դասընթացների կազմակերպումը կարևոր դեր ունի։ Դրա միջոցով դեռահասները կարողանում են ծանոթանալ իրենց համայնքին, համայնքի կառավարման մարմիններին, խնդիրներին և դրանց լուծումներին։ Ինձ թվում է, որ այս դասընթացից հետո մեզնից շատերը կներգրավվեն համայնքային տարբեր նախաձեռնություններում»։

 


Դասընթացն իրականացվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ:

 



Դիտվել է 13 անգամ