Հայտարարություն


2019-08-08

«Արմավիրի զարգացման կենտրոն»  Հասարակական Կազմակերպություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  «Արևածագ» աջակցության կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի տարածքի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների «Արևածագ» աջակցության կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի տարածքի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ և ունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպության անունով տրված «Շինարարության իրականացում՝ բնակելի, հասարակական և արտադրական» լիցենզիա:

- Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն, ֆինանսական, տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ։

- Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 

Պահանջներ վերակառուցման աշխատանքների համար

- Վերակառուցման աշխատանքները պետք է կատարվեն պատշաճ որակով և ժամանակին։ Բոլոր աշխատանքները պետք է կատարվեն վավեր ՍՆԻՊ / ԳՕՍՏ ստանդարտների ուղեցույցների համապատասխան։

- Վերակառուցման աշխատանքներում օգտագործվող նյութերը պետք է  լինեն նոր և առաջին կարգի որակի, նպատակին համապատասխանող, զերծ թերություններից։

- Վերակառուցման աշխատանքների համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք:  

 

Մրցույթի ծածկագիրն է՝   19 / 19 ՎԱշ

 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել կապալի պայմանագիր։ 
 

Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից կարգում: 

 Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 


           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 201Օգոստոսի 29-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 201 Սեպտեմբերի 02-ին՝ ժամը 15-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթընախագիծըբաց մրցույթի կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 



Դիտվել է 14 անգամ