Հայտարարություն


2019-08-15

«Արմավիրի զարգացման կենտրոն»  Հասարակական Կազմակերպություն

                                                                                                                            

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  կայքի պատրաստման             նպատակով ծառայությունների  մատուցման  գնման բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  Եվրոպական Միության կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն նորարական ձեռնարկատիրական կրթության համար»  ծրագրի շրջանակներում հայտարարում է կայքի պատրաստման նպատակով ծառայությունների  մատուցման  գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

 

Պահանջներ մասնակցին

- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

- Կայքի պատրաստման փորձառություն:

- Կայքի պատրաստման աշխատանքները պետք է կատարվեն ըստ կից Կայքի տեխնիկական նկարագրի  համապատասխան։

- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 

Մրցույթի ծածկագիրն է՝   20 / 19 ԿՊ

 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 
 

Ցանկացած  իրավաբանական անձ,  կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում

            Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

 

           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

 

Հայտերն ընդունվում են մինչև 201-ի  սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2019թ-ի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթը, Կայքի տեխնիկական նկարագիրը,  Բաց մրցույթի կարգը  և  Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 



Դիտվել է 16 անգամ