2021-04-07

Աշխատանքի անվանումը՝      Համայնքային մշտադիտարկող

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  04․2021թ․ – 11․2021թ․թ

Նկարագրություն՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում  նախատեսում է վերապատրաստել երիտասարդների՝ դառնալու համայնքային մշտադիտարկողներ, ովքեր 2020-2021թթ-ի ՀՀ պետական բյուջեով իրականացված կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկում կիրականացնեն կամավորական սկզբունքով՝ պարզելու դրանց

- հասցեականությունը,

- արդյունավետությունը,

- առկա բացերը,

- կոռուպցիոն ռիսկերը և այլն։

 

Աշխատանքային պարտականություններ․

Ներգրաված լինել համայնքային կյանքում,

- Հետևել, ուսումնասիրել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերը,

- Հարցազրույցներ, հարցումներ իրականացնել աջակցության ծրագրերի շահառուների հետ,

- Վերհանել հնարավոր խնդիրները՝ աջակցության ծրագրերի շահառուների շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքում,

- Մասնակցել աշխատանքային խմբի հանդիպումներին, որտեղ համադրվելու, վերլուծվելու, քննարկվելու են վերհանված խնդիրները և համապատասխան որոշումներ են կայացվելու պատասխանատու կառույցներին ու անձանց դրանք հասցեագրելու։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ․

Որպես ներառական կազմակերպություն՝ մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր

- հետաքրքված են,

- ունեն տարբեր փորձ և հմտություններ,

- պատասխանատու են,

- տիրապետում են հաղորդակցման հմտություններին

- թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն ունեն

- 14 տարեկան ու բարձր են։

 

Ձեռքբերումներ․

Մշտադիտարկում իրականացնելու փորձ,

- Գիտելքիների, կարողությունների և հմտությունների զարգացում (պետական բյուջեի, աջակցության ծրագրերի, ինտերնետ տեխնոլոգիաների, հաղորդակցության և այլ ոլորտներում),

- Ակտիվ մասնակցություն համայնքային կյանքում, որոշումների կայացման գործընթացում,

- Ճանաչում համայնքի բնակիչների, ՏԻՄ-ի, պետական կառույցների շրջանում:

 

Հայտերի ներկայացման կարգը․

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. ապրիլի 20-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում, նշել «Համայնքային մշտադիտարկող»:

 

Կազմակերպության մասին․                                                                          

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 

 



Դիտվել է 121 անգամ