2021-03-24

Անվանումը՝  Մշտադիտարկման փորձագետ

Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝ ք․Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝ 1 ամիս

 

Նկարագրություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագիրը, որը սկսվել է 2021թ․-ի հունվարի 1-ից՝ 12 ամիս տևողությամբ: Սոցիալական ոլորտի մշտադիտարկում և վերլուծություն իրականացնելու համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող փորձագետի:

 

Աշխատանքային պարտականությունները.

  • 2019-20թթ-ի ՀՀ պետական բյուջեների ուսումնասիրություն։ Արդյունքում՝ 2020թ-ի բյուջեում իրականացված փոփոխությունների գնահատում՝ COVID 19-ի մարտահրավերով պայմանավորված (հատկացումներ, ծախսեր, COVID 19-ի հաղթահարմանը, տարածման կանխարգելանն, հասցված վնասների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ, ծրագրեր, հանրային գնումներ և այլն):
  • 2021թ-ի ՀՀ պետական բյուջեի ուսումնասիրություն, COVID 19-ի հաղթահարման, տարածման կանխարգելման ու հասցված վնասների չեզոքացման համար նախատեսված քայլերի գնահատում (հատկացումներ, ծախսեր, միջոցառումներ, ծրագրեր, հանրային գնումներ և այլն)։
  • Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի ուսումնասիրություն, դրանց հասցեականության, բացերի, առկա կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ Արմավիրի մարզում իրականացվելիք մասնակցային մշտադիտարկման ոլորտների կամ ծրագրերի կարիքների վեր հանում, որը կհանդիսանա հակակոռուպցիոն գործիքի մեթոդաբանության մշակման համար հիմք։      
  • Վերլուծության պատրաստում՝ նվազագույնը 25 էջի սահմանում։
  • Աջակցություն մշտադիտարկման առցանց գործիքի համաստեղծմանը։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ․

  • Բարձրագույն կրթություն՝  սոցիոլոգիայի, տնտեսագիտության, իրավաբանության և այլ համանման ոլորտներում, կամ վերապատրաստում։
  • Սոցիոլոգիայի, տնտեսագիտության, իրավաբանության, հակակոռուպցիոն  և այլ համանման ոլորտներին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ, քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն։
  • Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է։
  • Համակարգչային գիտելիքներ։
  • Թիմային աշխատանքի կարողություններ։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. ապրիլի 15-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում, նշել «Մշտադիտարկման փորձագետ»:

 

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է հզորացնել համայնքները, որպեսզի գործեն բարեվարքությամբ և պահանջեն բարեվարքություն՝ ակտիվորեն մասնակցելով ու հզորացնելով համագործակցային ջանքերը՝ մարտահրավերներին դիմակայելու։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կառավարության գործողությունները կլինեն ավելի բաց և հաշվետու, կառավարությունը կդառնա առավել պատասխանատու քաղաքացիների կարիքների ու ակնկալիքների նկատմամբ։ Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է առցանց գործիք, որի օգնությամբ մշտադիտարկում է իրականացվելու՝ ուսումնասիրելու համար 2020թ-ի մարտահրավերներին դիմակայելու պետության ջանքերը, ծրագրերը։

 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության  https://armavirdc.org/  պաշտոնական կայքում:

 



Դիտվել է 60 անգամ