2021-02-22

    Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  

ֆինանսական աուդիտ ծառայության գնման  բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ «ԱՄՆ ՄԶԳ» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Աշխատենք միասին» նախաձեռնության,        «7 համայնքներում արագ գնահատման տվյալների հավաքագրում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ԱԶԿ ՀԿ-ի իրականացրած ծրագրերի տարեկան գործունեության մասին հաշվետվության ֆինանսական աուդիտ ծառայության գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

 

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ:
  • Մասնակիցը պարտադիր պետք է ունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված և ուժը չկորցրած աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:
  • Աուդիտի անցկացման  առնվազն 3 տարվա փորձառություն:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   25 / 21 ՖԱ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մրցույթի հաղթած կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թՄարտի 15-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի Մարտի 18-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 



Դիտվել է 230 անգամ