ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.կամավորների ներգրավում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում


2020-10-28

Հարգելի՛ գործընկերներ,

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ընդլայնում է աշխատանքների ծավալը և հայտարարում կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝

 

✅Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

 

• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն

 

✅Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

• Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK )

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն

• Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը)

• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:

 

✅Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։

 

‼️Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ volunteer@unifiedinfo.am



Դիտվել է 360 անգամ