Աշխատանքի հայտարարություն


2020-09-11

 «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն

 

Աշխատանքի անվանումը՝ Հարցազրուցավար

Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Աշխատենք միասին» նախաձեռնության, «7 համայնքներում արագ գնահատման տվյալների հավաքագրում» ծրագրի շրջանակներում իրականացնելու է Հայաստանի 7 խոշորացված համայնքների բնակիչների շրջանում հեռախոսային հարցումներ, որի իրականացման համար հայտարարում է մրցույթ՝ հարցազրուցավարի թափուր աշխատատեղերի համար: Աշխատանքներն իրականացվելու են 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

 

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Մասնակցել հարցազրուցավարների համար անկացվելիք դասընթացին,
  •  
  • Իրականացնել հեռախոսային հարցումներ ՀՀ 7 խոշորացված համայնքների բնակիչների հետ,
  •  
  • Հարցման տվյալները լրացնել առցանց՝ «Google Form»-ում մշակված առցանց լրացման ձևաթղթում,
  •  
  • Բարեխղճորեն իրականացնել նախատեսված աշխատանքը սահմանված ժամկետներում:

 

 

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Սոցիոլոգիական կրթությունը ցանկալի է, Հարցումներ անցկացնելու փորձը պարտադիր է,
  •  
  • Տեղական ինքնակառավարման ոլորտի և օրենսդրության վերաբերյալ իրազեկվածություն,
  •  
  • Հայերեն լեզվով հաղորդակցվելու գերազանց հմտություններ: 

 

 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2020թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Ուղեկցող նամակում՝ վերնագրում նշելով «Հարցազրուցավար» անվանումը։ Ինքնակենսագրականները կարող են ներկայացվել նաև առձեռն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Ժամկետից ուշ ստացված ինքնակենսագրականները չեն դիտարկվի։



Դիտվել է 240 անգամ