Կյանքն հանուն ասորիների և ասորական համայնքի.Արաքսյա Ավչիևա


2020-09-10

Ասորական համայնքի մասին խոսելիս չենք կարող չխոսել Արաքսյա Ավչիևայի մասին, ով իր գործունեությունը ծավալում  է հասարակական ոլորտում: Նա Նոր Արտագերս գյուղից ազգությամբ ասորի բնակիչ է, ում  նպատակների մեծ մասը  կապված են իր ժողովրդի  հետ:

Արքսյան իր գործունեությունը սկսել է դեռևս 16 տարեկանից:

2008թ.-ին մասնակցել է Իրանում(ք. Ուրմիա)   տեղի ունեցած Համաասորական Օլիմպիական խաղերին (աշխարհի տարբեր երկրների ասորիների միջև սպորտ մրցություն) ներկայանալով   բասկետբոլ  մարզաձևում  և գրավել  2-րդ տեղը:

2009 թվականից  առաջին անգամ  սկսեց   իր   կամավորական գործունեությունը Ասորական  «Խայադթա»  ֆեդերացիայում:

Նա մասնագիտությամբ արևելագետ է (Մագիստրատուրա՝ արամեագետ): Տիրապետում է 7 լեզուների: Արաքսյան ընտրեց Արևելագիտության ֆակուլտետը, որը սերտ կապված է իր ազգի մշակույթի հետ, որպեսզի  կատարելագործվի  և աջակցի իր համայնքին:

2009 թվականին Արցախում  ներկայացրել է  ասորական  խոհանոցը, որին մեծ հավանություն է տվել նախագահ Բակո Սահակյանը:

Իր գործունեության ընթացքում մասնակցել է շատ միջոցառումների  և այժմ  հենց ինքն է կազմակերպում  միջոցառումներ:

2010 թվականին կազմակերպել է միջոցառում Ասորական պատմության, ավանդույթների և սովորույթների վերաբերյալ, որին մասնակից են եղել  նաև Ասորական համայնքի ղեկավարները:

2014 թվականից ԱՔԵԿ-ի (Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն) անդամ է, ինչպես նաև «Քրիստոնիա կանանց ֆորումի» անդամ:

Իր ակտիվ գործունեության շնորհիվ Արաքսյան 2014 թվականից «Խայադթա» ֆեդերացիայի  փոխտնօրենն է:

2017թ.-ին մեկնել է Սերբիա համաշխարհային եկեղեցական ժողովին՝ ներկայացնելով Հայ Առաքելական եկեղեցին:

     Նրա քաղաքական գործունեությունը սկսվել և ավարտվել է 2019 թվականին, Արաքսյան մասնակցել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ներկայացրել է ասորական համայնքը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից:

2019թ.-ին որպես ասորական համայնքի պատգամավոր մեկ ամիս տևողությամբ մասնակցել է,  Ժնևի գլխավոր ասամբլիայում  «Կրթություն և Ազգային փոքրամասնության իրավունք» գիտահետազոտական ժողովին:

2014 թվականից մինչ այսօր նրա հարցազրույցները, դասալսումները և վիդեոդասընթացները հրապարակվում են ասորական համաշխարհային   ituta.com կայքում:

  Արաքսյան հասարակական ոլորտում դեռ շարունակում է իր գործունեությունը, սակայն նրա գլխավոր նպատակը դեռ  չի իրականացել.  նա  նպատակ ունի ԱՄՆ ում բացել իր դպրոցը:

 Արաքսյան կարծում է ,որ կարևորը գիտակցաբար և նվիրված աշխատելն է՝ չմոռանալով բարեկամների մասին։ «Երբ բարեկամաբար աշխատես ՝ կհասնես գերնպատակներիդ: Բացի այդ կարևորում եմ կրթվելը մեր սերունդը պիտի գիտակցի դրա անհրաժեշտությունը, քանի որ կրթությունը բաց է անում շատ դռներ։

Հեղ.՝  Արեգնազ Մարտիրոսյան



Դիտվել է 433 անգամ