ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ նոթբուքերի գնման բաց մրցույթի


2020-09-01

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  նոթբուքերի   գնման բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի  ֆինանսավորմամբ իրականացվող «7 համայնքներում արագ գնահատման տվյալների հավաքագրում» ծրագրի շրջանակներում հայտարարում է թվով 5 /հինգ/ հատ նոթբուքերի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

 

Պահանջներ մասնակցին

1. Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

2. Առաջարկվող նոթբուքերի տեխնիկական պարամետրերը ըստ  Բաց մրցույթի կարգում սահմանված գնման առարկայի բնութագրերի։

3. Առաջարկվող նոթբուքերի համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք։

4. Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 

Մրցույթի ծածկագիրն է՝   21 / 20 ՀՏ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

             Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մատակարարին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։                                                                                  

 

Ցանկացած  իրավաբանական անձ,  կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում

          

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

 

           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ-ի  սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2020թ-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը  և  Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 



Դիտվել է 438 անգամ