Վանաձորն ու Արմավիրը ստուգում են փաստերը


2020-08-22

Օգոստոսի 20-ին  Արմավիր և Վանաձոր  ինֆոտների համագործակցությամբ տեղի ունեցավ «Փաստերի ստուգում» թեմայով դասընթաց, որը վարեց Արմավիր ինֆոտան համակարգող Լիլիթ  Գրիգորյանը:

Հանդիպումը տեղի ունեցավ  ZOOM հարթակում,որին մասնակցում էին հիմնականում Արմավիրի և Լոռու  մարզերի երիտասարդները:

Դասընթացը սկսվեց ինֆորմացիայի ստուգման կարևորության  մասին քննարկումով, մասնակիցներին իրենց  կարծքներն  հայտնեցին և ներկայացրեցին դրվագներ, որոնց ժամանակ առավել կարևոր է լինում ստացած ինֆորմացիայի  ճշգրտումը: Դասընթացից  հետո մասնակիցներից Տաթև  Աբովյանը նույնպես կիսվեց իր տպավորություններով.

«Շնորհակալություն Արմավիրի և Վանաձորի ինֆոտներին նման հետաքրքիր և ուսուցանող վեբինար անցկացնելու համար: Ձեր կողմից ինձ տրված գիտելիքները ամբողջ կյանքի համար են: Հուսով եմ, այսպիսի վեբինարները շարունակական կլինեն և ես , ինչպես նաև մյուս  պատանիները առիթ կունենան մեծ հաճույքով մասնակցել»:

Հանդիպման ժամանակ ներկյացվեց  փաստերի ստուգման բաց և առավել պարզ  հարթակներն ու  մեթոդները, որոնք  կիրառելի կարող  են  լինել  բոլորի կողմից:

Դրանցից  առաջինը ինֆորմացիայի խորացված որոնումն է ոչ  միայն Google-ում, այլ նաև   Yandex  և Bing.com որոնողական համակարգերում:

Այստեղ  կարևոր  է գիտակցել, որ, չնայած  մեծ ծավալի ինֆորմացիանյին, ամեն ինչ չէ, որ պարունակում են  որոնողական համակարգերը, կամ  ինֆորմացիան  կարելի է  գտնել միայն որոնման միջոցով:

Առավել  խորքային որոնման հնարավորություն են տալիս  որոնողական համակարգերի գործիք-օպերատորները, որոնք  ներկայացվեցին դասընթացի ժամանակ:

Այնուհետև  ներկայացվեցին լուսանկարների  և տեսանյութերի ստուգման որոշ գործիքներ, որոնք հնարավորություն են  տալիս գտնել  սկզբնաղբյուրը, պարզել, թե ինչ մշակում  են  անցել նյութերը  և այլն:

Սկզբնաղբյուրների որոնումը այս  պարագայում շատ կարևոր է, քանի որ հաճախ նախկինում արված տեսանյութերն ու լուսանկարները վերագրվում են ներկայի  իրադարձություններին՝  մանիպուլացնելով հասարակությանը:

Տեսանյութերի ուսումնասիրության համար կարևոր է  նաև  եղանակային, ժամանակային ուսումնասիրությունը: Անգամ ստվերը, կարող է  ինֆորմացիա  փոխանցել նկարահանման ժամանակի և տեղանքի մասին:

Հաջորդ  կարևոր  գործիքը, որը հնարավորություն է  տալիս տեղանքը նույնականացնել և տեղեկատվությունը ճշգրտել, դա  քարտեզն է, գոյություն ունեն թե՛ ռելիեֆային, թե՛ ճանապարհային քարտեզներ, որոնց  մանրամասն ուսուսումնասիրումը կարող  է  օգնել նույնականացնել տեղանքը: Արբանյակային քարտեզները  տեղանքը ներկայացնում են նաև  եռաչափ, որը ավելի շատ ինֆորմացիայի ստացման հնարավորություն է տալիս:

Հաջորդ  կարևոր գործոնը ինֆորմացիայի  սկզբնաղբյուր  կայքերի զննումն է, վստահելի՞ են արդյոք  դրանք, թե  ոչ, ո՞վ է  հեղինակը, ի՞նչ ուղղվածություն ունի կայքը և այլն: Կարևոր է ինֆորմացիայի մասին փնտրել հոդվածներ նաև այլ հարթակներում, որը հնարավորություն կտա  առավել բազմակողմանի տեղեկանալ իրադարձության մասին, համեմատել փաստերը:

Այսօր մեդիայի դեր կատարում են ոչ միայն ԶԼՄ-ները, այլ նաև հենց անհատները, ովքեր իրենց սոցիալական հաշիվներում տարածում են  ինֆորմացիան՝  հաճախ  կարծիքը  խառնելով փաստերին, այլ  ՝  չճշտված աղբյուրներից վերցրած ինֆորմացիաներ  տարածելով՝  մանիպուլացնում են  հանրությանը:

Այս  ամենից  խուսափելու համար շատ կարևոր է օգտատերերի հաշիվների ստուգումը, նրանց  նույնականացնելը, լուսանկարների, հրապարակումների ուսումնասիրությունը:

Դասընթացավար Լիլիթ  Գրիգորյանը հանդիպումը  ամփոփեց ևս  մեկ անգամ կարևորելով յուրաքանչյուր անհատի մեդիագրագիտությունը, մեդիայում գործունեության պատասխանատվությունը, քանի որ սոցիալական ցանցերում չճշտված ու  կեղծ ինֆորմացիաներ տարածելով ոչ միայն  վնասում ենք  մեզ, այլ նաև մեզ  հետևողներին:

 


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 



Դիտվել է 340 անգամ