Գյուղատնտեսական ապահովագրություն.հարցազրույց Արմինե Եղիազարյանի հետ


2020-08-24

2019 թ.-ի սեպտեմբերի 30-ից սկսած ՀՀ գյուղատնտեսների համար հասանելի է եղանակային ռիսկերից գյուղատնտեսական ապահովագրությունը:

Այս աշխատանքները կորդինացնում և աջակցում է Կենտրոնական բանկի կողմից ստեղծված Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունը (ԳԱԱԳ):

Ծրագրային տարին ամփոփում ենք գյուղատնտեսական ապահովագրության վնաս գնահատող փորձագետ Արմինե Եղիազարյանի հետ հարցազրույցով:

 

Ի՞նչ մեխանիզմով է աշխատում առհասարակ ապահովագրությունը, և  ո՞րոնք են գյուղատնտեսական ապահովագրության առանձնահատկությունները։

Ապահովագրությունը ռիսկի փոխանցման միջոց է, իսկ ռիսկը արտաքին կամ ներքին իրադարձություն հետևանքով առաջացած վնասի, կորստի հավանականությունը կամ սպառնալիքն է։ Գյուղապահովագրության հիմնական տեսակներն են՝ մշակաբույսերի ապահովագրություն, գյուղ. կենդանիների ապ.-ն, անտառների և այն։ Գյուղ ապ.-ն նախ բարձր ռիսկերն են։ Ներկա պահին Հայաստանում գործում է գյուղ ապ.-ն պիլոտային ծրագիր, որը իրենց ներկայացնում է վնասի ապահովագրություն։

ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության մասին որոշում կա, խնդրում եմ ներկայացրեք դա։ Հատկապես, ո՞ր գյուղմթերքներին են ուշադրության արժանացրել այդ  որոշումով  և ինչո՞ւ հենց  դրանք։

Մեծ աջակցություն կա պետության կողմից. ապ.-ն վճարների 50֊-60%-ը  սուբսիդավորվել է պետության կողմից։ Ծրագրի սկզբում որոշվել էր, որ ներառված են լինելու Արմավիրի և Արարատի մարզերը, ծիրան և խաղող մշակաբույսերը՝ գարնանային ցրտահարություն և կարկուտ(+հրդեհ) ռիսկերից։ Սակայն հետո ավելացրեցին և՛ մարզերը, և՛ մշակաբույսերը.ծիրան, խաղող, դեղձ, խնձոր, ցորեն, գարի։ Իսկ մարզերը. Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք, Լոռի, Վայոց Ձոր, կարծեմ այսքանն էին։ նշեմ, որ գյուղ. ապահովագրության հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել ԳԱԱԳ֊գյուղատնտեսությունը, որը ապահովագրող ազգային գործակալություն է: Այն ունի նաև  aina.am կայքը:

Արդյո՞ք  բոլոր գյուղատնտեսները գիտեն այս հնարավորության մասին, ի՞նչ միջոցներով է  ինֆորմացիան տրամադրվում նրանց․ սպասված որոշու՞մ էր, թե՞ դժգոհություններ ու թերահավատություն կա։

- Ինչ վերաբերում է ինֆորմացված լինելուն, կարծում եմ, այս տարի կար այդ խնդիրը՝ ապահովագրականները չեն կարողացել լավ ներկայացնել պրոդուկտը։ Իսկ սպասված լինելու առումով ՝ շատ սպասված է ու վստահ եմ աշխատելու է։

Հայաստանում գյուղատնտեսության համար հատկապես ո՞ր տարածաշրջաններն են համարվում ռիսկային գոտի։ Ինչպե՞ս և ո՞վ է  հաշվարկում աղետների տված վնասները, արդյոք մեծ տարածքներ ունեցող գյուղատնտեսի և ավելի քիչ ունեցողի համար հավասար է  արդյունավետությունը։ 

Այս տարի Արմավիրում և Արարատում գործում էր գարնանային ցրտահարություն և կարկուտ ու հրդեհ ռիսկերի ապահովագրումը, մյուս մարզերում միայն կարկուտ ու հրդեհ։ Ապահովագրվում են սկսած 0,5 հա-ից, իսկ վնասի գնահատման չափանիշները նույնն են թե՛ մեծ, թե՛ փոքր տարածքների համար։ 

Վնասը գնահատում են մի քանի փուլով դասընթացներ, ապա նաև հաջողությամբ քննություն հանձնած, գյուղ.ապահովագրության ոլորտում վնասներ գնահատող փորձագետի որակավորում ստացած մասնագետները՝ կարծեմ 36 հոգի ենք։

Գյուղատնտեսական  ապահովագրությունը նորություն է  Հայաստանում, ի՞նչ  նախնական և ընթացիկ դժվարությունների առաջ է կանգնել ապահովագրողը և  հատկապես ո՞ր  հարցերն են հուզում գյուղատնտեսներին։

Հիմնական դժվարությունը հենց նոր լինելու մեջ է։ Ամեն դեպքում արվում է մի բան, ինչը չկար ՀՀ ում, բայց սպասված էր:

Ինչու՞ որոշ ապահովագրական ընկերությունների համար քիչ գրավիչ  է համարվում այս ոլորտը:

Այս տարի գյուղ ապահովագրություն արել են Ռոսգոսստրախ, Սիլ ինշուրանս և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանները։ Չեմ կարող ասել։

Ինչպիսի՞  ցուցանիշ ունեք դուք կամ կա՞ արդյոք  հետազոտություն՝  գյուղատնտեսների ներգրավվածության մասին։

Նման տվյալների չեմ տիրապետում, բայց պարզ երևում է, որ կան համայնքներ, որտեղ ապահովագրականը լավ է ներկայացրել պրոդուկտը և կան պայմանագրեր։

Եվ վերջում՝ ավելի պրակտիկ․ ենթադրենք, ես ունեմ  մեկ  հեկտար ծիրանի այգի,ցանկանում եմ  ապահովագրել։ Ի՞նչ  փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ վճարումների պետք  է պատրաստ  լինեմ, և որքանո՞վ է ձեռնտու ապահովագրությունն ինձ համար։

Նախ խորհուրդ կտամ մտնել վերը նշված ընկերությունների կայքերը և ինքնուրույն ծանոթանալ պայմաններին։ Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագիր, հողամասի սեփականության վկայական կամ այլ իրավական փաստաթուղթ, լրացված ապահովագրության դիմում։

 

Հեղինակ՝  Միլենա  Առուստամյան

Լուսանկարները՝  Ա. Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից 



Դիտվել է 654 անգամ