Առցանց խմբագրիչների ուսուցում


2020-06-24

Հունիսի 23-ին  Արմավիրի Ինֆոտան «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի  շրջանակներում ZOOM հարթակով տեղի ունեցավ «Սովորում ենք Canva, Pixlr, Timeline խմբագրիչները» թեմայով դասընթաց, որի ժամանակ դասընթացավար Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց խմբագրիչներով աշխատանքի հմտությունները, հնարավորությունները և մեթոդները։

Դասընթացը  նախատեսված էր դպրոցի ապագա քաղլրագրողների համար, սակայն տեղադրվել էր նաև բաց հայտարարություն՝  այլ հետաքրքրվողների էլ  ներգրավվելու համար։
Դասընթացավարը սկզբում ներկայացրեց  օնլայն  գործիքների կարևորությունը լրագրողական գործունեության մեջ․ ոչ միայն լավ հոդված գրել, այլ նաև կարողանալ դրանք գեղեցիկ և հետաքրքիր ներկայացնել։

Timeline հարթակը հնարավորություն է տալիս նյութը ներկայացնել ժամանակագրական   տարբերակով՝  ըստ իրադարձությությունների հերթականության: Սա շատ հարմար է այն հոդվածները ներկայացնելու համար, որոնցում առկա  է իրադարձությունների հերթականություն, ժամային հերթականություն և  այլն։

Դասընթացին զուգահեռ ներկայացվում էր նաև գործիքով  աշխատելու հմտությունները, մասնակիցները սովորում էին՝  տեղում կրկնելով  քայլերը։

Հաջորդ  առցանց գործիքը նպատակահարմար  էր գրաֆիկական խմբագրման համար։ Canva-ով  ստեղծվում են ինֆոգրաֆիկաներ, պոստերներ, պրեզենտացիաներ,  CV-ներ և այլ նյութեր GPEG կամ  PDF ֆորմատներով։
Հաջորդ գործիքը՝   Pixlr , լուսանկարների առցանց խմբագրիչն էր, որը  կարող  է  փոխարինել նաև  ֆոտոշոփ  ծրագրին։ Այս  գործիքը հնարավորություն կտա  լրագրողներին խմբագրել և ստանալ ավելի գեղեցիկ  լուսանկարներ՝  իրենց  նյութերում տեղադրելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոդվածը՝  Հեղինե  Մխիթարյանի

 


 Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 



Դիտվել է 343 անգամ