Ուսումնասիրում ենք ծրագրերի կառավարում մասնագիտությունը


2020-05-11

 

 

 

 

«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտուն ծրագրի շրջանակներում մեկնարկել է  մասնագիտական կողմնորոշման  օնլայն  հանդիպումների շարքը:

Այն նախատեսված է ապագա  ուսանողների և մասնագիտություն ընտրելու դժվարություններ ունեցող անձանց  համար:

Հերթական մասնագիտությունը  ծրագրերի կառավարումն էր, որը մայիսի 8-ին ներկայացրեց ԱԶԿ ՀԿ-ի համակարգող Լուսիանա Մկրտչյանը: Օնլայն հանդիպման մասնակիցներին նա ներկայացրեց, թե ինչ է ծրագրի կառավարումը ներկայացնում իրենից, ինչ դեր ու նշանակություն ունի ծրագրի ղեկավարը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։  Ներկայացվեցին ծրագրի ղեկավարի կողմից իրականացվող գործողությունները, ծրագրի ղեկավարման մեթոդները , տեսակները, թե յուրաքանչույր գործունեություն ինչ է իրենից ներկայացնում և թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ են իրականացվում։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ծրագրի ղեկավարին բնորոշ հատկանիշները, անձնային որակները։

Մասնակիցները քննարկեցին  թիմային աշխատանքի կարևորության , պատրաստակամության և լարված իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու կարևորության մասին։

Մասնակիցների մոտիվացիան և մասնագիտության մասին տեղեկատվությունը բարձրացնելու համար ներկայացվեցին Հայաստանում և միջազգային օնլայն հարթակներում առկա օնլայն դասընթացների մասին տեղեկատվություն։

 


«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

 



Դիտվել է 732 անգամ