Ազգային սովորույթներց մինչև համաշխարհային գործածում.խոսում ենք էթիկայի մասին


2020-05-12

 

 

 

 

«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտուն ծրագրի շրջանակներում մեկնարկել է  «Բաց գիտելիքների հարթակ»  օնլայն  հանդիպումների շարքը:

Հանդիպումների ժամանակ ներկայացվում են ամենատարբեր ոլորտներից հետաքրքիր թեմաներ:

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ մայիսի  12-ին, որը վերաբերում էր էթիկայի պատմությանը, տարբեր մշակույթներին, ազգային էթիկային,  համընդհանուր էթիկական նորմերին:  

Դասընթացի  բանախոսն էր  բանասեր  Կարինե  Փանոսյանը:

Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց հնագույն քաղաքակրթություններն ու դրանց կենսագործունեությունից առաջացած  սովորույթները՝  անապատային տարածքներում գլխաշորեր կրել՝ ավազային քամիներից  պաշտպանվելու համար, շոգի պայմաններում հովհարների օգտագործումը, սնունդ  պատրաստելու համար երկաթե  իրերի և փայտերի օգտագործումը և այլն: Այս  ամենը հետագայում սկիզբ է  դնում առանձին քաղաքակրթական մշակույթների ստեղծմանը, որոնք ժամանակակից  կյանք են հասել արդեն իսկ  ձևափոխված, ինչպես  օրինակ չինական փայտիկները, կամ լավաշ թխելով պայմանավորված՝ բրդուջ  պատրաստելը:

Այնուհետև նա  ներկայացրեց առանձին մշակութային տարրեր, որոնք  ընդունված են  առանձին  երկրներում, սակայն շատերի համար դրանք  կարող  են կամ  վիրավորական լինել կամ ծիծաղելի: Օրինակ հայերի շրջանում տարածված խորովածի պարացնելը  օտարերկրացիների աչքին դիտվում է տարօրինակ և սոված լինելու նշան: Դասընթացավարը մասնակիցներին խորհուրդ  տվեց  հետագայում ճամփորդություններից  առաջ անպայման ուսումնասիրել տվյալ երկրի սովորույթները, որպեսզի ավելի հեշտ և արդյունավետ լինեն շփումները: 

«Մշակույթը այն գործոնն է, որը տարբերակում է  ազգերին, և մշակութային առանձնահատկություններով  ձևավորվում են ազգային- սովորութային մշակույթները»: 

Ազգային էթիկան ազգային սովորույթներով  է  պայմանավորված, դրանք  սովորաբար կիրառվում են հենց  ընդունված տարածաշրջաններում: Կա  նաև համամարդկային էթիկա, որը ամբողջովին դրսևորվում է  դիվանագիտական հարաբերություններում:  

Իհարկե առկա են ոսկե  կանոններ  համաշխարհային էթիկայում, սակայն այն նույնպես  ժամանակի ընթացքում զարգանում է  և  ինչ ինչ փոփոխությունների է  ենթարկվում:


«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

 



Դիտվել է 706 անգամ